Հռոմի Ֆրանցիսկոս պապը ներողություն է խնդրել այն երեխաներից, որոնք տուժել են հոգեւորականների կողմից կատարված սեռական ոտնձգություններից: Այդ մասին հաղորդել է Վատիկանի ռադիոն:

 

Քահանայապետը հայտարարել Է, որ անձամբ ներողություն խնդրելու անհրաժեշտություն Էր զգում եւ խոստացել Է միջոցներ ձեռնարկել այն հոգեւորականների նկատմամբ, որոնք կասկածվում են մանկապղծության մեջ: Հռոմի պապը նաեւ նշել է, որ եկեղեցին պետք է ավելի խիստ լինի նման հարցերում:

 

Սա Ֆրանցիստոսի ամենատպավորիչ հայտարարությունն է այդ թեմայով, նշել Է BBC-ն:

 

Ավելի վաղ ՄԱԿ-ի՝ երեխաների իրավունքների կոմիտեն Վատիկանին մեղադրել Է երեխաների նկատմամբ հոգեւորականների ոտնձգությունների փաստերը թաքցնելու մեջ: Կազմակերպությունը պահանջել Է անհապաղ պաշտոնից հեռացնել բոլոր այն հոգեւորականներին, որոնք մեղսակից են մանկապղծությանը կամ կասկածվում են դրանում, ինչպես նաեւ բացել անվանական արխիվները:

 

Վատիկանում համարել են, որ ՄԱԿ-ի զեկույցը միջամտություն Է եկեղեցու ներքին գործերին: «Սուրբ Աթոռն ուշադրության կառնի զեկույցի դրույթները, սակայն ափսոփանքով նշում Է, որ նման հրապարակումը կաթոլիկ եկեղեցու ուսմունքին միջամտելու փորձ Է»,-ասված Է հայտարարության մեջ, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: