Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը մարտի 12-ին ստորագրել է հրաման՝ համաձայն որի արգելվել է առանց վիզայի բոլոր անձանց մուտքը և ելքը Սիրիայի տարածք: Այս մասին հայտնում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը:
Արտասահմանցիները, որոնք չունեն անձնագիր և ցանկացած այլ փաստաթուղթ, առանց սիրիական դիվանագիտական կամ հյուպատ ոսական ներկայացուցչությունների վիզայի չեն կարող մուտք գործել Սիրիա կամ դուրս գալ երկրից:
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը մարտի 12-ին այցելել էր Դամասկոսի մերձակայքում գտնվող Ադրայի շրջանի Այուա ադ Դուեյր կենտրոն, որտեղ բնակվում են սիրիացի գաղթականներ: Նա հանդիպել էր գաղթականների հետ, լսել նրանց պահանջները, ծանոթացել կենսապայմաններին: Նախագահ Ասադը նշել է, որ երկիրը շարունակում է աշխատանքներ տանել գաղթականներին իրենց բնակարաններ վերադարձնելու ուղղությամբ Ադրայում և Սիրիայի այլ վայրերում: Նա նաև ավելացրել է, որ Սիրիան շարունակում է պայքարել ահաբեկչության և ահաբեկիչների դեմ, որոնք իրականացրել են սարսափելի հանցագործություններ և ստիպել են բնակիչներին հեռանալ իրենց բնակավայրերից: