Ռուսաստանցի նախկին քաղբանտարկյալ Միխայիլ Խոդորկովսկին այցելել է Բեռլինի Շարիտե կլինիկա, որտեղ վերականգնողական բուժընթաց է անցնում Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն: Այդ մասին հաղորդել է «Բատկիվշչինա» կուսակցության մամուլի ծառայությունը:

 

«Հանդիպմանը քննարկվել է այն իրադրությունը, որն Ուկրաինայում ստեղծվել է Ռուսաստանի ագրեսիայի կապակցությամբ:

 

Յուլյա Տիմոշենկոն նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի մտավորականությանն այս դրամատիկ ժամանակաշրջանում Ուկրաինային աջակցելու համար»,-նշել են կուսակցությունում: