Հռոմի Ֆրանցիսկոս պապը Թուրքիա կատարած այցը եզրափակելուց առաջ այցելել է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Վատիկանի ռադիո ծառայությունը:

 

Ֆրանցիսկոսն օդանավակայան գնալուց առաջ եղել է Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում, որտեղ 2008 թվականից անգիտակից վիճակում գտնվում է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը:

 

Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը 2008 թվականից տառապում է Ալցհեյմերի հիվանդությամբ և անգիտակից վիճակում գտնվում է Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում: Նա բժիշկների մշտական խնամքի ներքո է' անկողնային վիճակում:

 

Ֆրանցիսկոսը Թուրքիա էր այցելել նոյեմբերի 28-ին: Նա նախ եղել էր Անկարայում, այնուհետև մեկնել Ստամբուլ: Այցն եզրափակվել է նոյեմբերի 30-ին: Ֆրանցիկոսը Թուրքիա այցելած չորրորդ հռոմի պապն է: