Մարտի 14-ին' ժամը 08.35-ին, Ռանչպար գյուղի Մեծամոր գետում վերսկսվել էր քաղաքացի Ա. Խ.-ի որոնողական աշխատանքները:
Դեպքի վայր էին մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը (15 հրշեջ-փրկարար), փրկարարական ջոկատը (6 փրկարար, 1 ջրասուզակ), և հատուկ ջրափրկարարական ջոկատը (9 ջրափրկարար):
Որոնողական աշխատանքներին մասնակցում էին ՀՀ ԱԻՆ ՓԾ 36 աշխատակից, ՀՀ ոստիկանության Մասիս քաղաքի ՈԲ 2 աշխատակից:
Ժամը 15.35-ի դրությամբ գետից մոտ 800 մ հեռավորության վրա հայտնաբերվել է Ա.Խ.-ն, ում ՃԿԿ օպերատիվ խմբի պարամեդիկը ցուցաբերում է համապատասխան բուժօգնություն:
Հիշեցնենք, որ մարտի 13-ին, ժամը 16.26-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում՝ «Սև ջուր» կոչվող լճի ափին, հայտնաբերվել է քաղաքացու հագուստ, կասկածվում էր, որ քաղաքացին ջրահեղձ է եղել. անհրաժեշտ էր փրկարարների օգնությունը: