Հունիսի 23-ին՝ ժամը 11:55-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի «Պարզ լիճ» կոչվող հանգստյան գոտուց Գոշ գյուղ տանող ճանապարհին' անտառում, Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիներ են մոլորվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները գտել են մոլորված քաղաքացիներ' Մ. Դ.-ին, Կ. Շ.-ին, Դ. Ն.-ին, Է. Մ.-ին (Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիներ) և Ա. Ա.-ին: