Կապանի համայնքապետարանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութին կից գրել է․
«Այսօր' հունվարի 17-ին, Ճակատեն գյուղ տանող ճանապարհի հարակից թմբի վրա, համայնքի ղեկավարի օգնական Մհեր Ավետիսյանի նախաձեռնությամբ տեղադրվեց, և համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի կողմից հանդիսավոր կերպով բարձրացվեց Հայաստանում թերևս ամենաբարձր'30մ բարձրությամբ և 40 քառ.մ մակերեսով հայկական եռագույնը»։