ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամադ Ռեյիսիին մարտի 15-ին կմասնակցեն Իրանի հայ մշակութային «Արարատ» կազմակերպության (ՀՄԱԿ) 70-ամյակի առիթով Զվարթնոց տաճարի տարածքում իրականացելիք ծառատունկին, որը կազմակերպվում է միության անդամների և բարեկամների օժանդակությամբ: Ծառատունկին ներկա կգտնվեն անվանի արվեստագետներ, դպրոցների աշակերտներ:
Իրանի հայ մշակութային «Արարատ» կազմակերպությունը մեծ ներդրում ունի ազգային ոգով մատաղ սերնդի կրթության և դաստիարակության, հայապահպանության, հայ արվեստի զարգացման գործում: Միության անդամներից շատերն Իրանում, Հայաստանում, ինչպես նաև ԱՄՆ-ի, Կանադայի հայ համայնքներում շարունակում են իրենց ավանդը ներդնել մշակութային և կրթադաստիարակչական ասպարեզներում' օգտագործելով իրենց ուսուցիչներից փոխանցված փորձն ու հմտությունները: