Երեկ գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել Պարոնյան փողոցում գտնվող «ԼԱՍ» գիշերային ակումբում:
Վիճաբանությունն առաջացել է ակումբի հաճախորդների միջև, հարվածներ են տեղացել և միմյանց մարմնական տարբեր վնասվածքներ պատճառել: Նրանցից մեկն ակումբից դուրս է եկել ու ահազանգել ոստիկաններիին:
Լուրեր.com-ի թղթակցի հետ զրույցում ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանն ասաց, որ կատարվում է հետաքննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նշենք, որ երեք երիտասարդ բերման է ենթարկվել: