Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ նրան նույնիսկ կուրախացնի ՌԴ պաշտոնյաների նկատմամբ Եվրամիության պատժամիջոցների ցանկում հայտնվելը, հայտնում է Взгляд-ը։ Նա ասել է, որ իրեն կուրախացնի ցուցակում հարևանությունն այնպիսի մարդկանց հետ, որոնք «իրենց երկրի շահերի պահապանն ու պաշտպանն են»։
Բացի այդ, նա հայտարարել է, որ կնեղվի, եթե ցուցակում չհայտնվի առաջին հորիզոնականում։
«Ես նույնիսկ ուրախ եմ ցուցակում հայտնվելու համար, քանի որ դեմ եմ բոլոր նրանց, որոնք խախտում են միլիոնավոր մարդկանց իրավունքները, այդ թվում՝ մուսուլմանների»,- ասել է Կադիրովը։
«Բանդերականները սպանում են անմեղ մարդկանց, իսկ Եվրոպան ու ԱՄՆ-ն հյուրընկալում են գլխավոր ահաբեկիչներին։ Մենք ուժեղ պետություն ենք։ Ոչ մի պատժամիջոցներով ու սպառնալիքներով նրանց չի հաջողվի հասնել նրան, ինչին հասել են այլ երկրներում»,-ասել է նա։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ԵՄ դիվանագետներն ու փորձագետները կազմել են 120-130 հոգանոց նախնական ցանկը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն՝ Ուկրաինայի հարցում դիրքորոշման համար։