Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ նրան նույնիսկ կուրախացնի ՌԴ պաշտոնյաների նկատմամբ Եվրամիության պատժամիջոցների ցանկում հայտնվելը: Այս մասին նա հայտնել է itar-tass-ի թղթակցին։

 

«Ես կարող եմ ասել, որ նույնիսկ ուրախ եմ սև ցուցակում հայտնվելու համար, քանի որ դեմ եմ բոլոր նրանց, որոնք խախտում են միլիոնավոր մարդկանց բնական իրավունքները, այդ թվում նաև՝ մուսուլմանների: Բանդերականները սպանում են անմեղ քաղաքացիների, իսկ Եվրոպան ու ԱՄՆ-ն հյուրընկալում են գլխավոր պարագլուխ ահաբեկիչներին։ Մենք ուժեղ պետություն ենք։ Ոչ մի պատժամիջոցներով ու սպառնալիքներով նրանց չի հաջողվի հասնել նրան, ինչին հասել են այլ երկրներում»,-ասել է Կադիրովը։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ ԵՄ դիվանագետներն ու փորձագետները կազմել են 120-130 հոգանոց նախնական ցանկը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն՝ Ուկրաինայի հարցում դիրքորոշման համար։