Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ղրիմի ժամանակով մինչև ժամը 12.00-ը հանրաքվեին մասնակցել և քվեարկել են թերակղզու ընտրական իրավունք ունեցող անձանց 44,27 % - ը՝ 670.000 քաղաքացի: Այս մասին հայտնում է Ղրիմի ԿԸՀ նախագահ Միխայիլ Մալիշևը:

 

Հանրաքվեի ամենաակտիվ մասնակցությունը նկատվում է Կերչում՝ 64.3 % և Արմյանսկում՝ 73.1 %: Մալիշևը նշել է նաև, որ Ղրիմի ոստիկանությունը քվեարկության անցկացնման ընթացքում որևէ միջադեպի առնչությամբ ոչ մի բողոք չի ստացել:

 

«Ոչ մի միջադեպ և ընդհարում: Շատ եմ ցանկանում, որ այս մասին իմանան և լսեն նրանք, ովքեր կանխատեսում էին բարդ, խռովություններով և միջադեպերով իրադարձություններ: Ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրի՝ խաղաղ »,- հայտնել է Մալիշևը: