Ուկրաինայի ԿԸՀ-ն Ղրիմում և Սևաստոպոլում արգելափակել է ընտրողների տվյալների բազային հասանելիությունը՝ մարտի 16-ին նախատեսված հանրաքվեի անցկացումը խոչընդոտելու համար: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

«Այսօրվա դրությամբ Ուկրաինայում օրենքներ չկան տեղական հանրաքվեներ անցկացնելու մասին»,-հայտարարել է Ուկրաինայի ԿԸՀ-ի փոխնախագահ Անդրեյ Մագերան:

 

Հիշեցնենք, որ երեկ Ղրիմի առաջին փոխվարչապետ Ռուստամ Թեմիրգալիևը հայտնել էր, որ ինքնավարության Գերագույն խորհուրդն ընդունել է որպես սուբյեկտ' Ռուսաստանի կազմի մեջ մտնելու սկզբունքային և միաձայն որոշում: