Facebook-ը արգելափակել է լրագրող եւ հրատարակիչ Արամ Գաբրելյանովի հասանելիությունը իր էջին:
Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Գաբրելյանովը, ինքն իր էջում ոչինչ գրելու հնարավորություն չունի:
Նա հավելել է, որ գաղափար անգամ չունի արգելափակման պատճառների մասին:
«Ես այնտեղ գրեցի (աջակցության ծառայությանը-խմբ.), ինձ չպատասխանեցին, ոչ պատասխան, ոչ բարեւ: Կարծում էի, թե նրանք Մոսկվայում էլ կան, բայց Մոսկվայում չկան»,- ասել է նա՝ հավելելով, որ նամակն ուղարկել է երեկ երեկոյան: Ընդ որում, Facebook-ի այլ օգտատերերի հասանելիությունը Արամ Գաբրելյանովի էջին բաց է: