Ուկրաինայի Սեւծովյան նավատորմի շուրջ 80 մարտական եւ օժանդակ նավեր դեռեւս մնում են Ղրիմում եւ Սեւաստոպոլում: Այդ մասին ապրիլի 1-ին լրագրողներին հայտնել Է ՌԴ ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար ծովակալ Վիկտոր Չիրկովը:

 

«Այսօրվա դրությամբ Ռուսաստանի տարածքում, Ղրիմում եւ Սեւաստոպոլում մնացել են Ուկրաինայի Սեւծովյան նավատորմի նավերը: Կատարել ենք ստուգում եւ պարզել, որ դրանք 79-ն են, այդ թվում՝ 25 մարտական»,-ասել Է Չիրկովը:

 

Մոտ ժամանակներս այդ նավերը կհանձնվեն Ուկրաինային, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»: