Ուկրաինայի Գերագույն ռադայում Свобода խմբակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը հայտարարել է, որ Ուկրաինայի` Ղրիմում գտնվող զինված ուժերը մտադիր չեն հեռանալ թերակղզուց:

 

«Ուկրաինական զորքերը Ղրիմից չեն հեռանա: Դա մեր տարածքն է, և մենք կպաշտպանենք այդ տարածքը»,-մարտի 17-ին Կիևում լրագրողներին ասել է Տյագնիբոկը:

 

Ըստ նրա՝ մարտի 16-ին Ղրիմում անցկացված հանրաքվեն անօրինական է: Նա այն որակել է' կեղծ սոցիոլոգիական հարցում: