Դեպի Ուկրաինայի Դոնեցկի շրջանի Սլավյանսկ քաղաք են տեղափոխվում Ուկրաինայի զինված ուժերի ծանր զրահատեխնիկա: Այս մասին հայտնում է «Россия 24»-ը՝ վկայակոչելով քաղաքի ղեկավար Վյաչեսլավ Պոնոմարևին:
Քաղաքի ղեկավարը միաժամանակ վստահեցնում է, որ ժողովրդական աշխարհազորը պատրաստվում է պաշտպանության, բայց բնակիչներից ոչ ոք չի ուզում արյուն թափել, բոլորը հակված են խաղաղ բանակցային գործընթացի:
Բացի այդ, հայտնվել է հաղորդագրություն, որ Ուկրաինայի Դոնեցկի մարզի Կրամատորսկի քաղաքում նույնպես երևում են Ուկրաինայի ծանր ռազմական տեխնիկա: Այս քաղաքում ակտիվիստները գրավել են ավագանու շենքը, իսկ Կիևի իշխանությունների վերջնագրի ժամանակն արդեն ավարտվել է: