Ինչպես հաղորդում է svoboda.org-ը, Ուկրաինայի Դոնեցկի շրջանի Սնեժնի քաղաքում աշխարհազորայիները ձեռք են բերել երկու միավոր ծանր տեխնիկա:
«Ուկրաինայի Դոնեցկի շրջանի Սնեժնի քաղաքում աշխարհազորայիները երկու Т-72 տանկ են ձեռք բերել»,- հայտնել են տեղի բնակիչները՝ գրելով իրենց Twitter-յան միկրոբլոգներում, իսկ ավելի ուշ այս տեղեկությունը հաստատեց «Տեղեկատվական դիմադրություն» խմբի ղեկավար Դմիտրի Տիմչուկը, ով համագործակցում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետ:
Դոնեցկի և Լուգանսկի աշխարհազորայինները վերջին մի քանի օրվա ընթացքում վերահսկողություն են սահմանել Ռուսաստանի հետ սահմանի անցակետերում:
Ավելի վաղ, Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն իր հերթին հայտարարել է Ռուսաստանից ռազմական շարասյան' Ուկրաինա մուտք գործելու մասին' գրավված անցակետերի միջոցով: