Ռուսական ռուբլին պաշտոնապես հայտարարվել է Ղրիմի Հանրապետության դրամական միավոր: Այդ մասին ասված է Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի կայքում զետեղված հաղորդագրության մեջ, տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:
«Ղրիմի Հանրապետության պաշտոնական դրամական միավորը ռուսական ռուբլին է, ինչպես նաև մինչև 2016 թվականի հունվարի 1-ը, Ժամանակավոր կանոնակարգի 48 հոդվածին համապատասխան, պաշտոնական արժույթ կլինի ուկրաինական գրիվնան»,- նշվում է Ղրիմի խորհրդարանի կայքում: