Մարտի 14-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արտաշատ քաղաքի Արազի փողոցում կայանված «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենա են փախցրել, ապա շուկայի տարածքում վթարի ենթարկել և թողնելով մեքենան' դիմել փախուստի:
Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1959 թ. ծնված Սամվել Ե.-ն, որը Արտաշատ քաղաքի շուկայի տարածքից բերման է ենթարկվել բաժին և խոստովանել կատարածը:
Կատարվում է հետաքննություն: