Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 4-րդ տուրում Լևոն Արոնյանը առավելության հասավ Սվիդլերի նկատմամբ:
Այժմ Արոնյանը իր ակտիվում ունի 2.5 միավոր և առաջատար Անանդին զիջում է կես միավորով: 2.5 միավոր ունի նաև Կրամնիկը:
Անանդ-Կրամնիկ, Կարկաին - Տոպալով պարտիաները ավարտվեցին ոչ ոքի, իսկ Մամեդյարովը պարտության մատնեց Անդրեյկինին: