Երևանի «Փյունիկը» Չեմպիոնների լիգայում ելույթը հաղթանակով ավարտեց որակավորման երկրորդ փուլում, որի պատասխան խաղում նվազագույն հաշվով պարտության մատնեց Նորվեգիայի չեմպիոն «Մոլդեին»: Խաղի միակ գոլը խփեց Զավեն Բադոյանը, ակայն նորվեգացիները հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին՝ տանը 5:0 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ:

 

 

Ընդմիջմանը Սարգիս Հովսեփյանը կատարեց 2 փոփոխություն: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Փյունիկն» ուներ տարածքային առավելություն և ստեղծեց 2 վտանգավոր պահ, բայց հաշիվը բացել չհաջողվեց: Երկրորդ խաղակեսում ևս խաղի տեմպը շատ ցածր էր: Հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Զավեն Բադոյանը, ով ամբողջ խաղի ընթացքում ամենաակտիվներից էր: