Երևանի «Փյունիկը» պարտությամբ մեկնարկեց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի երկրորդ տուրում:

Առաջին խաղում Սարգիս Հովսեփյանի թիմը արտագնա հանդիպում անցկացրեց Նորվեգիայի չեմպիոն «Մոլդեի» հետ:

Խաղն ավարտվեց հյուրերի պարտությամբ՝ 0:5 հաշվով:

Առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ Մոհամեդ Էլյունուսին: Ֆուտբոլիստը աչքի ընկավ 36-րդ, 45-րդ րոպեներին:

Երկրորդ խաղակեսում դաշտի տերերը ևս երեք անգամ գրավեցին երևանյան թիմի դարպասը: 84-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Օլա Կամարան:

Խաղավարտին Կամարան բաց չթողեց իր երկրորդ գոլը հեղինակելու հնարավորությունը (90+2), իսկ Մատիաս Մոստրյոմը (90+5') 5-դր գնդակն ուղարկեց մերոնց դարպասը' վերջակետ դնելով հանդիպմանը:

Թիմերի միջև պատասխան խաղը տեղի կունենա Երևանում հուլիս 21-ին: