Հայաստանի չեմպիոնները պարտվեցին արտագնա խաղում:
Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի երկրոդ տուրում Երևանի «Ալաշկերտը» հյուրընկալվեց Թբիլսիի «Դինամոյին» և պարտվեց 0:2 հաշվով:
Առաջին խաղկեսն ավարտվեց առանց գոլերի: Երկրորդ խաղակեսում' 55-րդ րոպեին հյուրերը բացեցին հաշիվը. աչքի ընկավ Կիտեիշվիլին: 69-րդ րոպեին Գեորգի Կվիլիտայան 11 մետրանոց հարվածից կրկնապատկեց դաշտի տերերի գոլային առավելությունը: Հանդիպումը հենց այս հաշվով էլ ավարտվեց:
Պատասխան խաղը տեղի կունենա մեկ շաբաթ անց' Հայաստանում: