Քաղաքացի Ս. Թ.-ի դիմումի հիման վրա ՀՀ ոստիկանության շտաբում նախապատրաստված նյութերով' ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 

Ըստ նախապատրաստված նյութերի` 2008թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՀՀ ոստիկանության մարզային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետին քաղաքացի Ս. Թ.-ն հեռախոսազանգով տեղեկացրել է անհայտ անձանց կողմից իր նկատմամբ կատարված ավազակային հարձակման վերաբերյալ, ինչից հետո քաղաքացու աշխատավայր է եկել տվյալ դեպքի մասին արդեն իսկ իրենից նախկինում տեղեկացված' նույն բաժանմունքի օպերլիազորը և ծեծի է ենթարկել իրեն' հանցագործության դեպքի մասին քրեական հետախուզության բաժանմունքի պետին հայտնելու համար:

 

Կատարվում է նախաքննություն: