Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը զորահավաք հայտարարելու մասին հրամանի անհրաժեշտությամբ' դիմել է ուկրաինացիներին: Այս մասին հայտնում է Украинская правда-ն:

 

«Ուկրաինայի իշխանությունները կանեն ամեն ինչ' Ռուսաստանի հետ կոնֆլիկտը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար, սակայն ուկրաինական պետության համար պատերազմի վտանգը մեծ է և տեսանելի: Այդ պատճառով ես ստորագրել եմ մասնակի զորահավաքի մասին հրամանագիրը. այդ որոշումն ընդունել է մեր խորհրդարանը»,-ասել է Տուրչինովը։

 

Տուրչինովը նաև նշել է, որ Ուկրաինան պատրաստ է պաշտպանել իր երկրի ամբողջականությունը:

 

Հիշեցնենք, որ մարտի 16-ին կայացել էր Ղրիմի հանրաքվեն, որի ընթացքում ղրիմցիների 96.77%-ը կողմ էր արտահայտվել Ռուսաստանին միանալուն։