Պետդումայում հաստատել են, որ մարտի 20-ին տեղի կունենա լրացուցիչ նիստ, որտեղ, ինչպես սպասվում Է, կվավերացվի ՌԴ-ի կազմ Ղրիմի մտնելու մասին պայմանագիրը, տեղեկացնում Է «Ինտերֆաքսե գործակալությունը:

 

«2014 թվականի մարտի 20-ին ՌԴ-ի Դաշնային ժողովի Պետական դումայի լրացուցիչ նիստ անցկացնելու մասինե որոշման համապատասխան նախագիծը զետեղված Է ստորին պալատի օրենսդրական բազայում:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել են պատգամավորները, այդ նիստը պլանավորվում Է սկսել ժամը 16:00-ին:

 

Ռուսաստանը եւ Ղրիմը մարտի 18-ին Մոսկվայում պայմանագիր են ստորագրել ՌԴ-ի կազմ Ղրիմի Հանրապետության եւ Սեւաստոպոլ քաղաքի մտնելու մասին: Պայմանագիրն ստորագրել են ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրիմի Գերագույն խորհրդի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը, հանրապետության վարչապետ Սերգեյ Ակսյոնովը եւ Սեւաստոպոլի քաղաքային խորհրդի նախագահ Ալեքսեյ Չալին:

 

Ինչպես հաղորդել Է Կրեմլի կայքը, Ղրիմը եւ Սեւաստոպոլը ՌԴ-ի կազմում ընդունված են համարում մարտի 18-ից՝ ՌԴ-ի կազմ հանրապետության ընդունման մասին պայմանագրի ստորագրման ամսաթվից: «Ղրիմի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնություն ընդունված Է համարվում պայմանագրի ստորագրման ամսաթվից: ՌԴ Ղրիմի Հանրապետության ընդունման օրվանից Ռուսաստանի Դաշնության կազմում ձեւավորվում են նոր սուբյեկտներ՝ Ղրիմի Հանրապետությունը եւ համերկրային նշանակության Սեւաստոպոլ քաղաքըե,-ասված Է հաղորդագրության մեջ:

 

ՌԴ-ի կազմ Ղրիմի մտնելու անցումային շրջանը կգործի մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը: