Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը խորհրդարան է մտցրել «Ուկրաինայի ազատագրման պայքարի մասին» հռչակագիրը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

Փաստաթուղթը, որը կոչվում է «Ուկրաինայի ազատագրման համար պայքարի մասին» հռչակագիր, նշվում է, որ Ղրիմը և Սևաստոպոլը ՌԴ-ի կազմի մեջ մտնելու որոշումը «տխրահռչակ դոկտրին» է, իսկ Ղրիմը եղել է, կա և կլինի Ուկրաինայի կազմում:

 

«Ուկրաինացի ժողովուրդը երբեք և ոչ մի պայմաններում չի դադարի Ղրիմի ազատագրման համար պայքարն օկուպանտներից, որքան էլ այն ծանր ու երկարատև լինի»,- ասված է փաստաթղթում:

 

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Ուկրաինայում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Ղրիմի ղեկավարները հրաժարվեցին նոր ժամանակավոր կառավարությանը ենթարկվելուց և օգնություն խնդրեցին Ռուսասատանից, վերջինս էլ մարտի 16-ին նախաձեռնեց և իրականացրեց Ղրիմի հանրաքվեն: Ուկրաինայի իշխանությունները, ԵՄ-ն, և ԱՄՆ-ն հայտարարել են, որ հրաժարվում են հանրաքվեի արդյունքներն ընդունելուց: