ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի կալանավորներ Դավիթ Գալոյանը և Անդրանիկ Մխիթարյանը հացադուլ են հայտարարել:

 

Լուրեր.com-ի հետ զրույցում ՔԿՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոռ Ղլեչյանը նշեց, որ կալանավորները բողոքում են իրենց դեմ հարուցված քրեական գործից' պահանջելով գործի վերանայում:

 

Հացադուլ հայտարարած կալանավորները գտնվում են բժիշկների հսկողության տակ: