Ռուսաստանի մայրաքաղաքի ոստիկանությունը բացահայտել է բազմամիլիոնանոց խարդախություն ՄՄՄ-2011-ի խաբված ավանդատուների նկատմամբ: Այդ մասին «Ինտերֆաքսին» հայտնել են Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունում:
Ըստ նախնական տվյալների՝ կազմակերպված խմբի հակաիրավական գործունեությունից վնասը կազմել է ավելի քան 300 միլիոն ռուբլի»,- ասել է մամուլի ծառայության աշխատակիցը:
Կասկածյալները, գործելով կազմակերպված խմբի կազմում, գրասենյակային հարկաբաժիններ են վարձել մայրաքաղաքի տարբեր հասցեներում և, օգտագործելով այն անձանց տվյալների՝ ձեռք բերված պահոցը, որոնք տուժել են ՄՄՄ-2011 ֆինանսական բուրգի գործունեությունից, զանգահարել են տուժածներին և հաղորդել ավելի վաղ նրանց կողմից ներդրված փողի վերադարձման՝ իբր առկա հնարավորության մասին: Ըստ որում պարտադիր պայման է եղել որոշ գումարի մուծումը ՄՄՄ-2011-ի վերադարձման հիմնադրամի համակարգին:
Ձեռնարկված միջոցառումների ընթացքում ձերբակալվել է հիշյալ էթնիկ կազմակերպված հանցախմբի 26 մասնակից, որի կազմում եղել են Հյուսիսային Կովկասի Ֆեդերալ Օկրուգից, Վրաստանից, Հայաստանից, Ուզբեկստանից, Մոլդովայից, ինչպես նաև Ռուսաստանի կենտրոնական տարբեր տարածաշրջաններից սերածներ: