Հայաստանում նախորդ տարի հավաքված լոլիկի համախառն բերքի 92.8 տոկոսը ստացել են Արարատի և Արմավիրի մարզերում:

 

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ անցյալ տարի մեր երկրում լոլիկի ընդհանուր բերքի ծավալն աճել է 4 տոկոսով և կազմել 275.6 հազար տոննա, որից 159.6 հազար տոննան հավաքել են Արարատի մարզում, 96.1 հազար տոննան՝ Արմավիրի:

 

Հանրապետությունում լոլիկի ընդհանուր ցանքատարածություններն անցյալ տարի կազմել են 6 հազար 270 հեկտար՝ 2012 թվականի 6 հազար 273 հեկտարի դիմաց: Հատկանշական է, որ ի տարբերություն շատ այլ մշակաբույսերի բերքի ցուցանիշների, լոլիկի մասով Գեղարքունիքի մարզը ետնապահ է (ընդամենը 421.5 տոննա): 2012 թվականին մեր երկրում ստացվել է 265.1 հազար տոննա լոլիկի բերք: