Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի խանութներից մեկում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանի մասնակցությամբ տեղի ունեցած խուլիգանական դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (Խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ. պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժա մկետով:
ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ իրեն դեռ չի հաջողվել կապվել Դավիթ Քոչարյանի հետ' անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար: «Մենք կուսակցության ներսում մեր կուսակցի վարքի հետ կապված քննարկումներ չենք արել, քանի որ դեռ չենք պարզել, թե ինչ է տեղի ունեցել»,-ասաց ԲՀԿ մամուլի խոսնակը' հավելելով, որ համապարփակ տեղեկատվություն ստանալուց հետո նոր միայն հարցը կուսումնասիրվի:
Մամուլի հրապարակումների համաձայն' մարտի 9-ին Հրազդան քաղաքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանն իր մոտ եղած ատրճանակի բռնակով հարվածել էր վիճաբանության մասնակիցներից մեկի գլխին, այնուհետեւ կրակել գետնին: