Մալաթիա- Սեբաստիա համայնքում կրակոցների առթիվ, որոնց արդյունքում քաղաքացի է վիրավորվել, քրեական գործ է հարուցվել:

 

Այս մասին «Արմենպրեսի»-ի հետ զրույցում տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:

 

«Հիվանդանոցից ահազանգ է ստավել, որ իրենց մոտ հրազենային վնասվածքով քաղաքացի է տեղափոխվել: Ահազանգի հիման վրա անմիջապես հիվանդանոց է գնացել քննիչը: Դեպքի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ' քրեական օրենսգրքի 112 և 235 հոդվածների առաջին մասերով»,- նշեց Տռուզյանը:

 

Երևանի Մալաթիա- Սեբաստիա համայնքում կրակոցներ են հնչել, ինչի արդյունքում որովայնի շրջանում ստացած հրազենային վնասվածքով 39-ամյա մի տղամարդ տեղափոխվել է հիվանդանոց: ՀՀ ոստիկանությունը պարզում է դեպքի մանրամասները: