Կիրակնօրյա նոթեր. Գրում է Lragir.am-ը
- Բարի օր, Սերժ Ազատովիչ։
- Այո´, Վլադիմիր Վլադիմիրովիչ։
- Ի՞նչ «այո», Սերժ Ազատովիչ, ժամանակն է, որ Հայաստանի նախագահն իր կարծիքն ասի Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ։
- Այո´, Վլադիմիր Վլադիմիրովիչ։
- Հասկանում եք, չէ՞, որ դուք պետք է ողջունեք հանրաքվեի արդյունքները, Սերժ Ազատովիչ։
- Այո´, Վլադիմիր Վլադիմիրովիչ։
- Եվ հայտարարեք, որ քվեարկությունը անցել է առանց խախտումների...
- Այո´, Վլադիմիր Վլադիմիրովիչ։
- Եղել է Ղրիմի ժողովրդի ազատ կամարտահայտությունը։ Հենց այսօր հայտարարությունը տարածեք, թե չէ Զորի Գայկովիչը ստորագրահավաք կսկսի, որ Կառաբախը միացնի Ռուսաստանին, Սերժ Ազատովիչ։
- Այո´, Վլադիմիր Վլադիմիրովիչ։
- Իսկ Արտաշես Մամիկոնովիչը ստորագրահավաք կսկսի, որ Գյումրին միացվի ՌԴ-ին, Սերժ Ազատովիչ։
- Այո´, Վլադիմիր Վլադիմիրովիչ։
- Այնուհետև՝ ամբողջ Հայաստանը, Սերժ Ազատովիչ։
- Այո´, Վլադիմիր Վլադիմիրովիչ։
- Ձեր իշխանության 5 տարիներին հայ ժողովուրդն այնպես է զզվել ամեն ինչից, որ երևի Իրանի կազմ էլ համաձայնի մտնել։
- Այո´, Վլադիմիր Վլադիմիրովիչ։
- Կամ էլ Թուրքիայի, Սերժ Ազատովիչ։
- Այո´, Վլադիմիր Վլադիմիրովիչ։
- Բայց, հուսով եմ, հասկանում եք Ռուսաստանի և Թուրքիայի միջև տարբերությունը, Սերժ Ազատովիչ։
- Այո´, Վլադիմիր Վլադիմիրովիչ։
- Ուրեմն, իմ աշխատակազմից կուղարկեն հայտարարության տեքստը, որ տարածեք, Սերժ Ազատովիչ։
- Այո´, Վլադիմիր Վլադիմիրովիչ։
- Ինչու՞ ուրիշ ոչ մի բառ չեք ասում, Սերժ Ազատովիչ... Չլինի՞ թե իմ հեռախոսահամարին «այո» բառով ինքնապատասխանիչ եք միացրել։
- Այո´, Վլադիմիր Վլադիմիրովիչ։
- Ճիշտ եք արել, թե չէ կարող եք սխալվել ու ինչ ասես դուրս տալ Լուկաշենկոյի նման, Սերժ Ազատովիչ։
- Այո´, Վլադիմիր Վլադիմիրովիչ։
- Տեսնեմ, էս անգամ ինչ կպոկի մեզնից էդ աննորմալը, Սերժ Ազատովիչ։
- Այո´, Վլադիմիր Վլադիմիրովիչ։
- Բայց սկսեցի կասկածել, Սերժ Ազատովիչ... Հո էլի կոմպլեմենտար քաղաքականության չեք անցել, հը՞, կարո՞ղ է «այո» բառով մի ինքնապատասխանիչ էլ Բրյուսելի գծին եք դրել։
- Այո´, Վլադիմիր Վլադիմիրովիչ։
- Ոչ մի «այո», Սերժ Ազատովիչ։ Պետք է ինքնապատասխանիչն իրենց ամեն ասածին «ո´չ» պատասխանի։
- Այո´, Վլադիմիր Վլադիմիրովիչ։
- Դեռ ահագին մարդ ունենք, ում մուտքը չեն արգելել Եվրոպա, զանգելու ստուգելու ենք բրյուսելյան համարից, Սերժ Ազատովիչ։
- Այո´, Վլադիմիր Վլադիմիրովիչ։
- Մի քիչ հոգնեցնում է... Բայց գլուխս խառն է, որ տեղն ուրիշ բան գտնեմ-առաջարկեմ... Ցտեսություն, Սերժ Ազատովիչ։
- Այո´, Վլադիմիր Վլադիմիրովիչ։