Հոլիվուդյան դերասան Ռասել Քրոուն, որը գլխավոր դերն է խաղացել «Նոյ» ֆիլմում, երկու շաբաթվա անհաջող փորձերից հետո այնուամենայնիվ հանդիպել Է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ, ով իր օրհնությունն Է տվել կինոնկարին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Քրոուն արդեն երկու անգամ փորձել Էր հանդիպել Հռոմի պապի հետ, բայց երկու հանդիպումն Էլ վերջին պահին ձախողվել Էին: Վերջապես նրան հաջողվել Է խոսել քահանայապետի հետ և քննարկել Դարեն Արոնոֆսկիի «Նոյ» աստվածաշնչյան Էպոսը, որտեղ դերասանը կատարել Է գլխավոր դերը: Ֆրանցիսկոսն իր օրհնությունն Է տվել կինոնկարին:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, բացի Քրոուից' կինոնկարում նկարահանվել են Էմմա Ուոթսոնը, Ջենիֆեր Քոնելլին, Էնթոնի Հոփքինսը և այլք: