Հռոմի Ֆրանցիսկոս պապն ամուսնությունը կատակով համեմատել Է բանտի հետ եւ աջակցություն Է հայտնել իր միջազգային խմբից հարսանիքին պատրաստվող լրագրողին՝ նրան նվիրելով տերողորմյա: Քահանայապետի եւ ապագա փեսացուի միջեւ խոսակցությունը կայացել Է Թաիլանդ մեկնելու ճանապարհին, ուր Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը նոյեմբերի 20-ին ժամանել Է առաքելական այցով:
«Ե՞րբ ես բանտ գնալու»,- հարցրել Է Ֆրանցիսկոսը ֆրանսիացի երիտասարդ լրագրողին, որը նրան հայտնել Էր, որ հուզմունք Է ապրում հարսանիքից առաջ: Խորհրդակցելով իր օգնականների հետ՝ քահանայապետը նրա մոտ Է վերադարձել երկու տուփով: Ինչպես պարզվել Է, դրանց մեջ եղել են տերողորմյաներ: «Սա հուզմունքը հաղթահարելու համար Է»,-ասել Է Ֆրանցիսկոսը:
Հռոմի կաթոլիկ եկեղեցին պաշտպանում Է այն սկզբունքը, որ ամուսնությունը հասարակության հիմքն Է, եւ հանդես Է գալիս ի պաշտպանություն ավանդական արժեքների: Մոտավորապես տարվա մեջ մեկ անգամ Հռոմի պապն անձամբ Է պսակադրում ընտրված զույգերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: