Ինչպես հայտնում է ria.ru-ն, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գտնում է, որ ԱՄՆ ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալիքը չի հանդիսանում Ռուսաստանը:
«Ինձ ավելի շատ մտահոգում է միջուկային զենքը, ոչ թե այն մարդկանց ձեռքն ընկնելու հեռանկարը»,-նշել է Օբաման' Հաագայում ընթացող միջուկային գագաթնաժողովում' լրագրողների հետ զրույցում:
«ԱՄՆ-ն բազմաթիվ մարտահրավերներ ունի: Ռուսաստանը տարածաշրջանային տերություն է, որը ոչ թե ուժի, այլ թուլության պատճառով է սպառնում իր որոշ մտերիմ հարևաններին»,- նշել է ԱՄՆ նախագահը:
Ավելի վաղ Օբաման Ուկրաինայում լարվածության պահպանման դեպքում ՌԴ-ին սպառնացել էր պատժամիջոցների շարունակմամբ, այդ թվում' էներգետիկայի, ռազմամթերքի վաճառքի և առևտրի ոլորտներում: