Օմսկում տեղի պանրի գործարաններից մեկի աշխատակից Արտյոմ Ռոմանովը “Վկոնտակտե” սոցցանցի իր էջում տեղադրել է լուսանկարներ, որոնցում գործարանի աշխատակիցները լողանում են տարրաներում, որոնք լցված են կաթով:
Համաձայն լուսանկարների' նրանք այն տարրաներում են, որոնց մեջ պանիրն է պատրաստվում: Ընդ որում, նկարներից մեկում երեւում է, ինչպես է աշխատակիցներից մեկը հանում իր շալվարը, տեղեկացնում է СуперОмск-ը' նշելով, որ այդ կաթով հետո պանիր է պատրաստվում' հենց այդ նույն տարրայում:
Համցանցում հայտնվել է նաեւ մի տեսանյութ, որում երեւում է, թե ինչպես են հենց այդ տարրաներում պանիր պատրաստում' այն փաթաթելով ձեռքերով, հակահիգիենիկ պայմաններում:
Փաստի առթիվ Օմսկում քրեական գործ է հարուցվել: