Հայաստանի կառավարությունը նպատակային քաղաքականության իրականացմամբ ակնկալում է մինչև 2025 թվականը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծել 10-15 հազար նոր աշխատատեղ: 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրով' ակնկալվում է, որ ոլորտի աճին զուգահեռ, կմեծանա նաև արտահանումը. 2017 թ. սպասվում է ոլորտում թողարկված արտադրանքի շուրջ 60 տոկոսի արտահանում:

 

Ռազմավարական ծրագրով, որը ներակայցվել է ՀՀ կառավարության հաստատմանը և ընդգրկված է գործադիրի մարտի 27-ի նիստի օրակարգում, նախատեսվում է, որ ՏՏ ոլորտի մասնաբաժինը ՀՆԱ-ում 2025 թ. կկազմի 6-7 տոկոս:

 

Ծրագրով կշարունակվի տեխնոպարկերի, ինկուբատորների և ՏՏ ոլորտի ենթակառուցվածքներ հանդիսացող այլ կառույցների ստեղծման գործընթացը, օժանդակություն կցուցաբերվի ԲՈւՀ-երին' ժամանակակից կրթական ծրագրերի ներդրման և անհրաժեշտ լաբորատորիաների ձեռք բերման հարցում, իսկ ոլորտի արտահանման ներուժը մեծացնելու նպատակով կիրականացվի հարկային բարենպաստ քաղաքականություն:

 

ՏՏ ոլորտը մեր երկրում տարեկան ապահովում է 20-25 տոկոսի աճ: Ոլորտում աշխատող բարձրակարգ մասնագետների թիվը հասնում է 11 հազարի: