Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում գտնվող հայաշատ Քեսաբ գյուղաքաղաքի գրավումից հետո դժվար և չափազանց վտանգավոր է դարձել «առաջին ձեռքի» տեղեկատվություն ստանալ հայակական ավանում տեղի ունեցած դեպքերի մասին: BBC-ին հաջողվել է ձեռք բերել քեսաբց ի մի հայ ֆերմերի վկայությունը, ով ստիպված է եղել երեք օր առաջ լքել ավանը և ապաստան գտնել Լաթաքիայում:
Ներկայացնում ենք հայ վկայի հարցազրույցն ամբողջությամբ. «Վերջին երեք տարին մեր մի շարք քաղաքացիներ հետևում էին տարածքին' ավանը պաշտպանելու համար: Ուրբաթ կեսգիշերին նրանք նկատեցին, որ սահմանին կանգնած թուրքական բանակը հեռացել է տարածքից: Քեսաբը շատ մոտ է թուրքական սահմանին: Առավոտյան ժամը 4-ին մոտ զինված զինվորներով բեռնված մեքենաներ սկսեցին գալ թուրքական կողմից: Մենք լսեցինք կրակոցների ձայներ, և 5:30-ին մոտ զինյալները հարձակվեցին ավանի մոտ գտնվող սիրիական կառավարությանը ենթակա ոստիկանական պահակակետերի վրա: Մենք բազմաթիվ պայթյուների ձայներ լսեցինք թուրքական սահմանին մոտ գտնվող գյուղերից: Այս ժամանակ մենք չգիտեինք, թե ովքեր են այդ զինյալները:
6:30-ից հետո մարդիկ սկսեցին հասկանալ, թե ինչ է կատարվում և սկսեցին տեղափոխվել քաղաքի կենտրոնից: Մենք լքեցինք մեր տները առանց որևէ բան վերցնելու: Ես անգամ հագուստս փոխելու ժամանակ չունեցա: Մեզ հետ վերցրեցինք մի քանի հագուստ և ճանապարհորդական փաստաթղթերը: Քաղաքի կենտրոնից հեռացանք մի գյուղ, որից էլ փոխադրամիջոցնելով ճամփա ընկանք ավելի հեռու վայրեր: Մարդկանվ մի մասը գնաց ուղիղ Լաթաքիա, իսկ մյուս մասը, մտածելով, որ պատերազմը շուտով կավարտվի, մնացին քաղաքի շրջակա գյուղերում' հեռու կենտրոնից: Կրակոցներ էին հնչում, և ռումբեր թափվում սահմանի թուրքական կողմից: Ինձ հետ էին իմ չորս երեխաները, 88-ամյա հայրս և քաղցկեղով հիվանդ մայրս: Մենք առաջիններից էինք, ովքեր լքեցին ավանը: Լաթաքիայի ճանապարհին շատ խնդիրների չհանդիպեցինք, թեև անցանք շատ գյուղերով, որ բնակեցված էին տարբեր ագերով: Մինչև վերջերս մեր տարածաշրջանում երբեք կոնֆլիկտներ չեն եղել:
24 ժամ անց ավելի շատ մարդիկ սկսեցին Քեսաբից Լաթաքիա գաղթել: Մենք բոլորս վերամիավորվեցինք Լաթաքիայի հայկական եկեղեցում: Դեռևս մոտ 50 տարեց մարդիկ են մնացել ավանում: Երբ ես փորձեցի կապվել մեր այնտեղի հարևանների հետ' զանգահարելով նրանց տան հեռախոսին, ինձ պատասխանեցին մարդիկ, ովքեր չէին խոսում տեղի արաբերենով և ասում էին. «Աստված մեծ է»: Լսել եմ, որ նրանց մեջ եղել են նաև թունիսցի և չեչեն զինյալներ»:
Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումներ ը: Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության< /i> հետ բնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով և սնունդով: Մինչև 1947թ. ներգաղթը Քեսաբի շրջանը եղել է ամբողջովին հայաբնակ։ Դրանից հետո Քեսաբի բնակչության պատկերն սկսել է փոփոխվել։ Քեսաբցիների'Հայաստան ներգաղթին զուգահեռ այնտեղ սկսել են հաստատվել օտարազգիները։