Ամերիկյան գիտական արբանյակը, որը Մարսի ուղեծիր է դուրս եկել սեպտեմբերի 21-ին, Երկիր Է հաղորդել առաջին բացառիկ տեղեկատվությունը Կարմիր մոլորակի մթնոլորտի վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NASA-ին, օգտագործելով իր գիտական սարքերից մեկը՝ ուլտրամանուշակագույն սպեկտրաչափը, ապարատն ստացել է «Մարսի մթնոլորտի պսակների պատկերները, որոնք բաղկացած են թթվածնից, ջրածնից եւ ածխաթթվական գազից»:

 

«Դրանք Մարսի տարածական մթնոլորտի ամենաամբողջական պատկերներն են, որոնք մինչ օրս մասնագետներին հաջողվել է ստանալ»,- հայտարարել Է նախագծի մասնակիցներից մեկը՝ Կոլորադոյի նահանգի համալսարանի մթնոլորտի եւ տիեզերքի ֆիզիկական հետազոտությունների լաբորատորիայի աշխատակից Մայք Չաֆինը: Նրա խոսքով՝ նոր տվյալները հաստատում են այն տեսությունը, որի համաձայն՝ «Մարսի մթնոլորտի վերին շերտերը հազիվ են պահպանվում Կարմիր մոլորակի թույլ ձգողականության կողմից», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: