ԱՄՆ-ի գիտական արբանյակը, որը տասն ամիս առաջ ուղարկվել է Մարս, հաջողությամբ դուրս է եկել այդ մոլորակի ուղեծիր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են NASA-ի և Կոլորադոյի նահանգի համալսարանի ներկայացուցիչները, որոնք զբաղվում են 670 մլն դոլար արժությամբ այդ նախագծի իրականացմանը:
Այժմ մեկուկես ամսվա ընթացքում մասնագետները կշտկեն «Լոքհիդ Մարտին» ընկերության կողմից կառուցված արբանյակի դիրքը և կստուգեն նրա սարքերի աշխատանքը: Դրանից հետո ապարատը ձեռնամուխ կլինի Մարսի մթնոլորտի ուսումնասիրմանը:
Գիտնականներն ակնկալում են, որ վեց ոչ մեծ շարժիչներով և արևային մարտկոցներով հանդերձված արբանյակը մոլորակի ուղեծրում կաշխատի մի քանի տարի, թեև սկզբանապես դրա առաքելությունը հաշվարկված էր մեկ տարվա համար: Եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանի, ապա առաջին գիտական տեղեկատվությունը Երկիր կհասնի մի քանի ամսից:
Իր սարքերի օգնությամբ արբանյակը պետք է պարզի, թե ինչ է տեղի ունեցել Մարսի մթնոլորտի հետ:
MAVEN-ը NASA-ի՝ դեպի մարս ուղարկված արդեն տասներորդ զոնդն է, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: