Միջազգային տիեզերակայանի անձնակազմը ոչ մեծ ծխոտում Է հայտնաբերել կայանի ռուսական սեգմենտում: Այդ մասին հունիսի 11-ին հաղորդել է NASA-ի կայքը:
Ծուխը դուրս է եկել «Զվեզդա» օժանդակ մոդուլի օդափոխիչից:
Օդափոխման համակարգի ռուսական սեգմենտը մեկուսացվել է Միացյալ Նահանգների Հյուսթոնի Թռիչքների կառավարման կենտրոնի կարգավարների կողմից: 40-րդ արշավախմբի հրամանատար Սթիվ Սուոնսոնը հայտնել Է, որ ծուխն արագ վերացվել Է, եւ անձնակազմի համար սպառնալիք չկա:
Ռուս կարգավարները պարզել են, որ ծխի առավել հավանական աղբյուրը ջրի վերականգման սարքի տաքացուցիչն Է, որը պահանջվում Է կերակուր պատրաստելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: