Այսօր՝ ԱԺ-ում քննարկվում էր «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը:

 

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանի կրթական հաստատություններում և, մասնավորապես, բուհական համակարգում ստեղծված է երիտհանրապետականների խմբակներ, որոնք անհրաժեշտ պահի օգտագործվում են կեղտոտ նպատակների համար՝ հիշեցնելով տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցած միջադեպը, երբ լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտել էին մի խումբ ուսանողներ:

 

Փաշինյանը նշեց, որ երեկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին հարց է տվել, որպեսզի գնահատական տա Տնտեսագիտական համալսարանի միջադեպին. «Հարցս տալիս եմ առանց որակումների: Տալիս եմ հիմնված բացառապես փաստերի, փաստարկների վրա, ոչ մի անձնական բնույթի որակում չեմ տալիս: Հիմա Կրթության և գիտության նախարարը փոխանակ այս ամբիոնից պատասխանի ԱԺ պատգամավորի իրեն ուղղված հարցին սկսում է ինչ-որ շուտաասելուկներ ասել, գլուխկոտրուկներ ասել, սրամտություններ ու սրախոսություններ է ասում: Պարոն Աշոտյան, այս վերջին շրջանի քննարկումներն հետևելով ուզում եմ ձեզ ասել պատասխանատու կերպով' Դուք լրջանալու կարիք ունեք, սա клуб веселых и находчивых խաղի պոլուֆինալը չէ, որ այստեղ գաք հարցերին շուտասելուկներով, հանելուկներով պատասխանեք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և նշեց. «Ոչ, պարոն Աշոտյան, ամեն անգամ, երբ Դուք փորձեք հրեշտակային բարեփոխիչի կերպարով թևածեք այս ամբիոնում, ես ինքս ձեզ իմ հարցադրումներով իջեցնելու եմ այս պարկետի վրա»:

 

 

Տեսանյութը` A1plus.am