Սիրիայում կառավարական ուժերի դեմ իսլամիստական խմբավորումների բախումներում Ադրբեջանի քաղաքացի եւս երկու ջիհադականներ են ոչնչացվել: Այս մասին հայտնում է APA լրատվական գործակալությոնը' հղում կատարելով սիրիացի մոջահեդների կայքերին:

 

Սպանված մարտիկները Սալահադդին եւ Լեզգի Համզա մականունով Ադրբեջանի քաղաքացիներ են, որոնք կռվել են «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» զինված խմբավորման շարքերում: Նշվում է, որ Սալահադդին մականունով ադրբեջանցու իսկական անունը Մահմուդ է եւ նա Ադրբեջանի Շաքիի շրջանի բնակիչ է եղել:

 

Սիրիայում պաշտպանական բանակի դեմ իսլամիստական ուժերի կազմում կռվող ադրբեջանցիների թիվը պաշտոնապես հայտնի չէ: Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել են, որ նրանց թիվը հասնում է 500-ի: Դրանց մեծ մասը իսլամի ծայրահեղական վահաբի աղանդի հետեւորդներ են, որոնց թիվն Ադրբեջանում գնալով ավելանում է: Սիրիայում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 150-ից ավելի ադրբեջանցիներ: Միայն այս տարի Սիրիայում ոչնչացված ադրբեջանցի մոջահեդների թիվը հասել է 76-ի: Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են նաեւ, որ վերջին ամիսներին ՆԱՏՕ-ի ուժերը Աֆղանստանում 5 ադրբեջ անցի մոջահեդ են ոչնչացրել:

 

Սիրիական մամուլի համաձայն' օրերս հայաշատ Քեսաբ քաղաքի վրա Թուրքիայի զինված ուժերի օժանդակությամբ իրականացված իսլամիստ գրոհայինների հարձակումներին մասնակցել են նաեւ մեծ թվով ադրբեջանցի եւ թուրք մոջահեդներ: