Գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակակիր, թուրք գրող Օրհան Փամուքն, անդրադառնալով վերջին շրջանում Թուրքիայում տիրող ներքաղաքական իրավիճակին, հայտարարել է, որ Թուրքիան գնում է «վատ վիճակից դեպի ավելի վատը, նույնիսկ, սարսափելիին»: Այս մասին նա հայտարարել է բրիտանական The Guardian թերթի հետ զրույցում:

 

Թուրքիայում կառավարության որոշմամբ Twitter սոցիալական կայքը եւ YouTube տեսահոսթինգն արգելափակվելու հետ կապված Փամուքն ասել է, որ, չնայած խոսքի ազատության վիճակը նախկինում էլ է վատ եղել Թուրքիայում, սակայն, այն ժամանակ ապագայի նկատմամբ թուրք ժողովրդի մեջ գոնե հույս կար, իսկ այժմ այն ընդհանրապես բացակայում է:

 

Օրհան Փամուքը Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք մտավորականներից է: Շվեյցարական թերթերից մեկին տված հարցազրույցում նա նշել էր, որ անցյալ դարասկզբին Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայ է սպանվել, ինչի պատճառով հետապնդումների է ենթարկվել Թուրքիայում եւ ներկայում բնակվում է ԱՄՆ-ում: