Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից վերջին 10 տարիների ընթացքում մարդկանց առեւտրի եւ հարկադիր աշխատանքի ենթարկելու 580 փաստ է հայտնաբերվել: 385 մարդ քրեական պատասխանատվության է ենթարկվել, վնասազերծվել են 5 ավազակախմբեր եւ 152 հանցագործ խմբավորումներ:
Այս մասին ասվում է Մարդկանց առեւտրի դեմ պայքարի ազգային համակարգողի' «Ադրբեջանի Հանրապետությունում մարդկանց առեւտրի դեմ պայքարի մասին» զեկույցում:
Փաստաթղթում նշվում է, որ այդ տարիներին մարդկանց առեւտրի զոհ դարձած 529 տուժածներ վերաինտեգրվել են հասարակության մեջ: