Ադրբեջանում մի քանի հանրաճանաչ երգիչների ճանաչված պրոդյուսեր Վաֆա Մամեդովան ձերբակալվել է մարդկանց առեւտրի, կանանց մարմնավաճառության ներքաշելու կասկածանքով:

 

Բաքվի Նարիմանովի շրջանի դատարանը նրա նկատմամբ երկու ամիս ժամկետով կալանքի որոշում է ընդունել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է qafqazinfo.az լրատվական կայքը:

 

Նշվում է, որ չնայած Վ.Մամեդովան ձերբակալվել էր դեկտեմբերին, այս մասին տեղեկատվությունը տարածվել է այսօր: Վ.Մամեդովան միաժամանակ ադրբեջանական Lider եւ Space հեռուստաալիքներով հեռարձակվող «Մագազին» ծրագրի պրոդյուսերն է: