Յուրաքանչյուր մարդ պետք է լինի իր տեղում, և եթե յուրաքանյուր մարդ այս հանրապետության համար քարը քարի վրա դրած լինի' և′ աշխատանքի իմաստը կհասկանա, և′ աշխատանքի դժվարությունը, և′ խոսելու արժեքը: Այս մասին այսօր «Հայաստան-Մաքսային Միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով ՀՀԿ 2-րդ համաժողովի ժամանակ' լրագրողների հետ զրույցում, ասաց Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Վերջինիս խոսքով' մեր Սահմանադրությամբ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ամեն ինչ հայտարարելու և խոսելու իրավունք, ինչի համար ոչ մեկ չի դատապարտվում և չի մեղադրվում:
«Ես' որպես կառավարության անդամ, իմ տեղում անում եմ ամեն ինչ' հանուն մեր պետության, հանուն մեր ազգի, իսկ դրա գնահատականը տալիս է ժողովուրդը: Երբ ինչ-որ հայտարարություն են անում' անկախ իրենց պաշտոնից, դերից, սոցիալական վիճակից' հարցրեք, թե Դուք Ձեր կյանքում կարո՞ք եք մի դրվագ ասել, որ Հայաստանի հանրապետության համար ինչ-որ բան եք արել»,- անդրադառնալով ոչ իշխանական չորս ուժերի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելուն' ասաց Գագիկ Բեգլարյանը: