Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն անդրադարձել է թիմի առաջատար Լիոնել Մեսսիի հետ նոր պայմանագիր կնքելու հարցին և նշել.
«Մեսսին կշարունակի իր ելույթները «Բարսայում»: Նրա ընթացիկ պայմանագիրը վերջինը չէ: Նա նոր պայմանագիր կկնքի. թիմում բոլորը նույնպես ցանկանում են դա: Կարծում եմ' ես ավելի շուտ կլքեմ թիմը, քան Մեսսին: Լեոն յուրօրինակ խաղացող է, լավագույնն' աշխարհում և մենք վայելում ենք նրա խաղը: Ոչ մի խնդիր չկա' կապված նոր պայմանագրի հետ: Ցանկանում ենք, որ նա լինի մոլորակի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը»,- Բարտոմեուի խոսքը մեջբերում է football-espana.net-ը: